News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսը պատրաստ է քննարկել ՀԱՊԿ անդամ երկրների հետ իր նոր ռազմական դոկտրին, սակայն դրա հետ մեկտեղ առաջնորդվելու է իր ազգային շահերով։ Այս մասին ասել է Բելառուսի փոխարտգործնախարար Վալենտին Ռիբակով, գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Մենք անում ենք ամեն  բան, որպեսզի պաշտպանենք մեր ազգային շահերը։ Եթե դա որեւէ մեկին դուր չի գալիս, մենք միշտ բաց ենք երկխոսության համար։ Մենք պատրաստ ենք քննարկել նրանց մտահոգությունը եւ փոխզիջում փնտրել»,- ասել է Ռիբակովը՝ անդրադառնալով Բելառուսի նոր ռազմական դոկտրինի կապակցությամբ ՀԱՊԿ որոշ անդամ երկրների քննադատությանը։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Բելառուսը երբեք ոչ մի բան չի արել մեկին գոհացնելու համար եւ չի էլ պատրաստվում անել։

Ռիբակովի խոսքով՝ քննադատել կարելի է ցանկացած փաստաթուղթ, անգամ Աստվածաշունչը։ Նա նշել է, որ Բելառուսի նոր ռազմական դոկտրինը բացառապես պաշտպանական բնույթ է կրում։

Բելառուսի ռազմական դոկտրինն ընդունվել է 2016թ. ապրիլի սկզբին խորհրդարանի ստորին պալատի կողմից։ Փաստաթուղթը պետք է անցնի երկրորդ ընթերցումը, որից հետո կդրվի վերին պալատի քննարկմանը։

Փաստաթուղթը արգելք է դնում հանրապետության սահմաններից դուրս Բելառուսի բանակի գործողություններին, ինչն առաջ էր բերել մասնավորապես Հայաստանի մտահոգությունը։ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշել էր, որ դոկտրինը խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ՀԱՊԿ-ի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ