News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր՝ մայիսի 5-ին մերժել է դատախազի բողոքը ընդդեմ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու մեջ մեղադրվող  Հովհաննես Մուրադյանին չկալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  Հովհաննես Մուրադյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն):

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 2016 թ. ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին եւ ուսումնական նռնակ նետել  պահակակետի ուղղությամբ:

Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին բերման է ենթարկվել, ապա` ձերբակալվել 1984թ. ծնված Հ. Մուրադյանը: Վերջինս հարցաքննվել է եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ: Հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որը մեղադրյալը վարելիս է եղել նշված արարքը կատարելիս:

Նշենք, որ Հովհաննես Մուրադյանը տաքսու վարորդ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ