News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե հրաժարականի որոշումը եղել է հենց վարչապետ Ահմեդ Դավութօղլուինը։ «Մայիսի 22-ին տեղի է ունենալու կուսակցության արտահերթ համագումար։ Բարով լինի։ Դա վարչապետի որոշումն էր»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մայիսի 5-ին հայտարարել է, թե մայիսի 22-ին տեղի է ունենալու իր գլխավորած կուսակցության արտահերթ համագումարը, որին ինքը այլեւս չի առաջադրվելու կուսակցության նախագահ։ Այսպիսով Դավութօղլուն փաստացի հայտնեց իր հրաժարականի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ