News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանը ներկայացվել է Թբիլիսիում անցկացված տուրիզմի միջազգային 18-րդ Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսին («Caucasus Tourism Fair CTF 2016»): Միջոցառմանը մասնակցել են զբոսաշրջային եւ հյուրանոցային բիզնեսի ավելի քան 100 ընկերություններ՝ Հայաստանից, Վրաստանից, Էստոնիայից, Ինդոնեզիայից, Թայլանդից եւ մի շարք այլ երկրներից:

Երեւան քաղաքը ցուցահանդեսին մասնակցել է իր առանձին տաղավարով, որտեղ ներկայացվել են մայրաքաղաքի՝ որպես զբոսաշրջային նախընտրելի ուղղության առանձնահատկությունները: Երեւանի քաղաքապետարանը ցուցահանդեսին մասնակցել է Թբիլիսիի քաղաքապետարանի հրավերով:

Երեւանի տաղավարում ցուցահանդեսին ներկայացվել են նաեւ զբոսաշրջային 4 գործակալություններ:

Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մայա Թոխալյանը նշել է, որ երեք օր շարունակ Երեւանն ու մասնակից մյուս քաղաքները հնարավորություն են ունեցել ներկայացնել տարածաշրջանում իրենց մրցունակությունը, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:

«Երեւանից ու առհասարակ Հայաստանից մեկնող զբոսաշրջիկները զբաղեցնում են առաջին տեղը  Վրաստանի զբոսաշրջային սանդղակում: Այսօր մեզ համար կարեւոր է, որպեսզի Երեւանը գրավիչ դառնա վրացի զբոսաշրջիկների համար՝ հատկապես հաշվի առնելով, որ Թբիլիսիից Երեւան ընդամենը 4.5 ժամ հեռավորություն է, ավելի մոտ քան, օրինակ, Բաթումը: Երեւանը գրավիչ է նաեւ իր` տարեցտարի զարգացող եւ ավելի ու ավելի մեծ թվով զբոսաշրջիկների հետաքրքրող փառատոնային տուրիզմով: Աշխարհում ընդունված հանգստյան օրերի կարճատեւ ճամփորդությունների ցանկում եւս վրացի զբոսաշրջիկների համար Երեւանը լիովին նախընտրելի ուղղություն կարող է դառնալ: Ցուցահանդեսի անցկացումը լավ հնարավորություն էր Երեւանը ներկայացնելու զբոսաշրջային նման հարթակում՝ միաժամանակ ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը»,-նշել է Մայա Թոխալյանը` տեղեկացնելով նաեւ, որ ցուցահանդեսի շրջանակում գործընկեր քաղաքների հետ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ՝ համագործակցության ընդլայնման եւ դեպի Երեւան տուրիզմի զարգացման ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը մասնակցել է «Caucasus Tourism Fair CTF 2016» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող միջազգային համաժողովին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ