News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն այս տարիներին խաբել, ապակողմնորոշել է միջազգային հանրությանը, բոլոր այն կառույցներին, որտեղ ներկայացված է որպես անդամ կամ դիտորդ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նրա հետ հարցազրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Պարոն Ղուլյան, 22 տարի է անցել Արցախյան հերոսամարտից։  Ձեր կարծիքով, Ադրբեջանի ձեռագրում ինչ-որ բան փոխվե՞լ է, եթե համեմատում ենք ապրիլյան պատերազմի հետ։

Ավելի ճիշտ կլինի արձանագրենք, թե ինչը չի փոխվել Ադրբեջանի ձեռագրի մեջ։ Ինձ թվում է, որ 1991-94թթ.. եւ 2016 թվականի ապրիլի ռազմական գործողությունների ընթացքում ամենաընդհանրական կետն այն է, որ Ադրբեջանը երկու դեպքում էլ ագրեսիա է ձեռնարկել հենց Արցախի Հանրապետության հանդեպ։ Սա անհերքելի իրողություն է, եւ Ադրբեջանն ապրիլյան զարգացումների արդյունքում ակամա հաստատեց, որ իր գործողությունների թիրախում հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է՝ որպես նոր ստեղծված պետական կազմավորում, որն իր ինքնուրույնությունը, ինքնիշխանությունը հռչակել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Ի՞նչն է փոխվել այս ընթացքում։ 1994թ. մայիսից սկսած Ադրբեջանի գործողությունների մեջ ագրեսիվությունը չի անցել, այն դրսեւորվել է մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց՝ մշտապես։ Այս ողջ ընթացքում մեր կողմից զգուշացվել են բոլոր այն կառույցները, որոնք զբաղվում են հակամարտության կարգավորմամբ։ Հայատյացությունը, ռազմատենչ հայտարարությունները, սպառազինումը եւ զենքերի կուտակումներն այն հաստատումներն էին, որ Ադրբեջանը պատրաստվում է հարմար պահին նոր ագրեսիա ձեռնարկելու։

Որակական փոփոխությունների առումով կարելի է փաստել, որ 20 տարի անց Ադրբեջանում չեն համակերպվել ԼՂՀ անկախության, ազատության գաղափարի հետ: Սրա հետ մեկտեղ Արցախում, հայկական իրականության մեջ մի նոր սերունդ է կյանք մտել, որն իր գործողությունները ծրագրում եւ իրականացնում է՝ հաշվի առնելով մեր անկախ լինելու իրողությունը։ Իմ խորին համոզմամբ այս մտածելակերպն է այսօր 18-20 տարեկան զինվորներին մղել  հերոսության, եւ նրանց անձնազոհության շնորհիվ է, որ հետ է մղվել Ադրբեջանի հերթական ագրեսիան: Իսկ ապրիլյան ռազմական գործողություններից հետո, ինչպես 90-ականներին, համայն հայությունը նորից իր բոլոր ջանքերը, հույսերն ու երազանքները միավորեց Արցախի շուրջ:

Այս օրերին շատ է խոսվում զիջումների մասին։ Ձեր կարծիքով, ո՞րն է Արցախի համար ընդունելի զիջումների սահմանը։

Հատկապես այս օրերին զիջումների թեման պետք է բացառվի։ Իրավիճակը հուշում է, որ չկա զիջումների այնպիսի սահման, որը կբավարարի Ադրբեջանին։ Հակառակը`  մենք ավելի հաստատակամ ենք դառնում  ցանկացած գնով եւ բոլոր միջոցներով մեր ազատությունը, ինքնիշխանություն պահպանելու հարցում։ Հենց այս օրերին հերթական անգամ ապացուցվել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը ոչ միայն ցանկություն է, այլ Արցախը հայկական պահելու, այստեղ ապրող ժողովրդի անվտանգությունը ապահովելու միակ իրական միջոցը։ Ուստի, ավելի ամուր երաշխիք, քան պետականությունն է՝ այս պահին չկա եւ չի էլ լինելու։

Տեսնո՞ւմ եք որեւէ մեխանիզմ, որով Արցախը առաջիկայում կդառնա բանակցող կողմ։

Մեխանիզմների պակասության մեջ չէ խնդիրը։ Ինչպես 94թ.-ից հետո Ադրբեջանն իր ապակառուցողական դիրքորոշմամբ փորձում էր Ղարաբաղն ու  նրա սուբյեկտությունը թողել ստվերի տակ, այսօր էլ այդ գործողությունների նպատակը նույնն է՝ Ղարաբաղի կողմ լինելու հանգամանքը դուրս մղել գործընթացից: Բայց իմ տպավորությամբ, տեղի ունեցավ հակառակը, Ադրբեջանը հաստատեց այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հակամարտության լիիրավ կողմ է։ Իսկ հակամարտության լիիրավ կողմը չի կարող դուրս լինել բանակցային գործընթացից։ Եթե Ադրբեջանի ցանկությունը հիմնախնդրի խաղաղ լուծումն է, ինքը պետք է շահագրգռված լինի, որ Ղարաբաղը՝ որպես բանակցային կողմ, անպայման ներկա լինի քննարկումներին։ Եթե չկա այդ ցանկությունը՝ նշանակում է, Ադրբեջանը պարզապես ժամանակ է շահում՝ պատրաստվելով նոր ագրեսիաների։

Ձեր կարծիքով, Ադրբեջանի այս մեկ ամսվա գործողությունները ի՞նչ նպատակ էին հետապնդում։

Պետք է փաստենք, որ Ադրբեջանը տարված է այն մտածելակերպով, որ հնարավոր է շանտաժի միջոցով միջազգային կազմակերպություններին, միջնորդներին պարտադրել հակամարտության կարգավորման սեփական պատկերացումները: 94թ. զինադադարից հետո նրա դրսեւորած վարքագիծը՝ քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական առումով միայն ու միայն բնորոշվում է որպես բացահայտ շանտաժ: Իսկ 2016թ. ապրիլյան իրադարձությունները պետք է դիտարկել նույն քաղաքականության շարունակության մեջ։ Պարզապես միջազգային կառույցները երբեմն նահանջում են իրենց սկզբունքներից՝ հաշվի առնելով նաեւ նավթային, տնտեսական շահերը, ինչի հետեւանքով այսօր Ադրբեջանը փաստի առաջ է կանգնեցրել միջազգային հանրությանը ու, մասնավորապես, հակամարտության կարգավորման մեջ ներգրավված այնպիսի խոշոր պետություններին, ինպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները: Դա անթույլատրելի է. միջնորդների առաջին գործը, հիմնական անելիքը կողմերի համար հավասար հնարավորությունների ապահովումն է։ Ադրբեջանում շատ են սիրում հղում անել 93թ. ՄԱԿ-ի բանաձեւերին։ Գուցե այս պահին տեղին է նրանց հիշեցնել, որ այդ բանաձեւերի առաջին եւ ամենակարեւոր կետը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է։

Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Կարո՞ղ ենք ասել, որ իրենք էլ մեղքի իրենց բաժինն ունեն ապրիլյան իրադարձությունների մեջ։

Անկասկած ունեն մեղքի իրենց բաժինը։ Բայց ես կարծում եմ՝ այս դեպքում այդ չափորոշիչներով չպետք է գնահատական տալ նրանց գործունեությանը։ Պարզապես պետք է ընդունել, որ Մինսկի խմբի համանախագահության արձագանքը համարժեք չէր ներկա իրավիճակին եւ այն մարտահրավերներին, որոնք ծագել են վերջին տարիներին Ադրբեջանի քմահաճ քաղաքականության հետեւանքով։ Իրականությունն այն է, որ Ադրբեջանն այս տարիներին խաբել, ապակողմնորոշել է միջազգային հանրությանը, բոլոր այն կառույցներին, որտեղ նա ներկայացված է որպես անդամ կամ դիտորդ։ Դրանով իսկ Ադրբեջանը բոլորին դրել է հարվածի տակ՝ խախտելով իր իսկ ստանձնած պարտավորությունները։

Փետրվարին սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծվեց Արցախում։ Այս պահին աշխատանքները շարունակվո՞ւմ են արդյոք, եւ որքանո՞վ է նպատակահարմար կառավարման համակարգի փոփոխությունը։

Հանձնաժողովը ստեղծվել է մարտին, եւ նրան հանձանարարված էր մինչեւ ապրիլի 1-ը պատրաստել եւ հանրապետության նախագահին ներկայացնել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը։ Համոզված եմ, որ պետք չէ երկար բացատրել, որ այս ժամանակահատվածում անհնար է իրականացնել նախանշված ծրագրերը: Այդ իսկ պատճառով ապրիլի վերջին հանձնաժողովը դիմել է նախագահին՝ հայեցակարգի ներկայացման ժամկետները երկարաձգելու խնդրանքով։ Մի քանի օր առաջ նախագահի հրամանագրով հայեցակարգի ներկայացման ժամկետը երկարաձգվել է մինչեւ հուլիսի 1-ը։

Կարծում եմ՝ այդ ժամկետում մենք կարող ենք քննարկումների միջոցով հանրագումարի բերել հանրային ու քաղաքական տրամադրություններում շրջանառվող տեսակետները: Ուզում եմ ընդգծել, որ խնդիրը միայն կառավարման մոդելի մեջ չէ։ Պետք է փաստենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 դեկտեմբերի 10-ի Սահմանադրությունը կարեւոր դեր խաղաց Արցախի նորանկախ պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական եւ ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում: Պարզապես ժամանակի գործոնը անհնար է անտեսել: Մենք պարտավոր ենք հաշվի առնել նաեւ վերջին զարգացումները եւ ավելի հետեւողական լինել այն հարցերում, որոնք վերաբերում են կառավարման մարմինների արդյունավետությանը եւ ժողովրդի անվտանգության երաշխիքներին։ Ապագա մեր մշակումներում մենք հենց այդ իրողությունների գնահատմամբ ենք առաջ ընթանալու։

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ