News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի բյուջեն 190 միլիոն դոլար է առանց բանակի, առանց բարեգործական բազմաթիվ ծրագրերի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ նշելով, որ Արցախի բանակը, ողջ ազգաբնակչությունն է, եւ տասնյակ հազարավոր կամավորականներ, որոնք գալիս են Հայաստանից:

«Նշում եմ, որ նրանք վարձկաններ չեն, այլ կամավորականներ են, որոնք թանկանոց մեքենայով Երեւանից եկել են, մեքենան թողել են Ստեփանակերտի հրապարակում եւ գնացել են առաջնագիծ: Այսպիսի դեպքեր էլ ունենք: Առաջնագծում մինչեւ 85 տարեկան կամավորական ունենք: Երբ արգելում ենք, վիրավորվում են: Եթե չենք թույլ տալիս, փորձում են շրջանցել, դրա համար էլ Արցախն անպարտելի է»,- ասել է Հարությունյանը:

Խոսելով ռազմական բյուջեին կատարվող բարեգործության մասին՝ նա նշել է, որ այն մեծ ազդեցություն ունի, սակայն հայրենիքի պաշտպանության տեսանկյունից հարցը դիտարկելիս նյութականը պետք չէ արժեւորել: «Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց հանուն հայրենիքի պաշտպանության պատրաստ ենք զոհվելու»,- ասել է Հարությունյանը:

Հայաստանում Արցախի անկախության ճանաչման մասին օրենքի նախագծի վերաբերյալ ԼՂՀ վարչապետը նշել է, որ մեկ-երկու օրվա ընթացքում Արցախի եւ Հայաստանի իշանությունները դրա վերաբերյալ իրենց կարծիքը կասեն՝ ուսումնասիրելով դրական եւ բացասական ազդեցությւոնները: «Միանգամից չեմ կարող ասել, թե որն է ճիշտը, բայց համոզված եմ, որ ապագայում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Դա կարող է տեւել օրեր կամ տեւել օրեր եւ տարիներ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ