News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին` մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Սուրեշ Բաբուին պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկու երկրների քաղաքական հարաբերություններին հատուկ են բարձր մակարդակի փոխըմբռնումն ու վստահությունը, եւ անհրաժեշտ է համարել շարունակել ակտիվ աշխատանքը տնտեսական փոխգործակցությունը եւս այդ մակարդակին հասցնելու համար:

Հայաստանում Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկկողմ բարեկամական կապերի սերտացման ուղղությամբ: Սուրեշ Բաբուն նշել է, որ իր համար մեծ պատիվ էր բարեկամ Հայաստանում պաշտոնավարելը, եւ որպես Հայաստանի բարեկամ կշարունակի իր նպաստը բերել երկու երկրների  փոխհարաբերությունների զարգացմանը:

Զրուցակիցներն ամփոփել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, մշակույթի, առողջապահության ոլորտներում իրականացվող հայ-հնդկական համատեղ ծրագրերի ընթացքն ու արդյունքները եւ մտքեր փոխանակել երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ընդլայնման շուրջ: Երկուստեք կարեւորվել են տնտեսական կապերի շարունակական աշխուժացմանն ուղղված քայլերը եւ, մասնավորապես, հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, գործարար համաժողովների պարբերական անցկացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ