News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի վաղեմի երազանքն է արդարացնել իր «սուլթան» մականունը` այն լցնելով համապատասխան բովանդակությամբ: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի գիտությունների ականդեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:  

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին` թուրքագետը նշել է, որ երկրում տեղի են ունենում Էրդողանի` նախագահական լիազորություններ ստանալու եւ հանրապետությունը խորհրդարանականից նախագահականի փոխակերպելու  վաղեմի երազանքին հարմարվելու քայլեր: Ստացվում է, շարունակել է Նադեին-Ռաեւսկին, որ Էրդողանը չի էլ թաքցրել  «նոր Թուրքիան նախագահական հանրապետություն դարձնելու անհրաժեշտությունը»: «Բայց դա նրանց չհաջողվեց: Ինչո՞ւ: Որովհետեւ Թուրքիայի ներկայիս սահմանադրության համաձայն, նախագահի լիազորությունները շատ սահմանափակ են: Տվյալ դեպքում վարչապետն իհարկե նախագահի նկատմամբ առավելություն ունի: Արտաքին քաղաքականությունը վարչապետի լիազորությունների ոլորտում է», - նշել է Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: 

Էրդողանը վստահ է, շարունակել է թուրքագետը, որ իրեն կհաջողվի իրականացնել իր բաղձալի երազանքը եւ դառնալ արդեն ոչ թե խոսքով, այլ գործով Թուրքիայի սուլթանը: «Բայց դրա համար անհրաժեշտ է փոխել Թուրքիայի սահմանադրությունը: Իսկ տվյալ փուլում Էրդողանին չի հաջողվի անել դա, որովհետեւ պահանջվում է խորհրդարանական որակյալ մեծամասնություն: Իսկ քանի որ խոսքն ընդհանրապես կառավարման ձեւի փոփոխման մասին է, խոսքն այնպիսի լիազորությունների մասին է, որոնք կարող է տրամադրել միայն համաժողովրդական քվեարկությունը:  Թե Էրդողանն ինչպես գլուխ կհանի այս իրավիճակից, ցույց կտա ապագան: Բայց նա չի հանգստանա, մինչեւ չկարողանա իրականացնել իր  «հախճապակյա» երազանքը եւ չանցկացնի այս փոփոխությունները սահմանադրության մեջ իր միապատկան իշխանության համար», - ասել է Նադեին-Ռաեւսկին: Թե դա ինչով կավարտվի Արդարության եւ զարգացման կուսակցության համար, հավելել է նա, կարելի է միայն ենթադրել:  «Այն, որ Թուրքիայում խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական ընդդիմությունը կտրականապես դեմ կլինի նման փոփոխություններին, կարելի է չկասկածել: Թե իր զինակիցները, ինչպիսին Աբդուլլա Գյուլն է, որքանով են պատրաստ ենթարկվել Էրդողանին, եւս ցույց կտա ժամանակը», - ամփոփել է Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ի մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ չի մասնակցելու իշպող Արդարություն եւ զարգացման կուսակցության ղեկավարի նոր ընտրություններին: Կուսակցության արտահերթ համագումարը տեղի կունենա մայիսի 22-ին: Դավութօղլուն նշել է, որ կշարունակի կատարել իր պարտականությունները որպես Կոնիայից պատգամավոր, վարչապետի պաշտոնը լքելուց հետո:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ