News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Բեռնանավի անձնակազմը փրկել է ավելի քան երկու ամիս բաց ծովում անցկացրած նավաստուն: Նրան հասցրել են ամերիկյան Հոնոլուլու  քաղաք (Հավայիի նահանգ), հայտնում է Lenta-ն` վկայակոչելով NBC News հեռուստաալիքին:

29-ամյա տղամարդու խոսքով, այն նավակում, որով ինքն ու ընկերները նավարկության էին դուրս եկել, շարժիչի խնդիրներ էին առաջացել: Նավը Հավայան կղզիներից մոտ չորս հազար կմ  դեպի հարավ-արեւելք ընկած մասում հայտնաբերել էր  Nikkei Verde նավի անձնակազմը, որը նավարկում էր պանամական դրոշով: 

Կոլումբիացին ստիպված է եղել ձկով եւ ծովային ճայերով սնվել ողջ մնալու համար: Միաժամանակ երեք ընկերը, որոնց հետո նա դուրս էր եկել ծով, չեն կարողացել փրկվել: Հեռուստաալիքը նշում է, որ տղամարդն իրեն լավ է զգում եւ շատ ուրախ է, որ փրկվել է:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ