News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին թիվ 63 երթուղու պայթյունի հետեւանքով վիրավորված 15-ամյա Ռոլանդ Խոջայանն ու 14-ամյա Էդգար Գասպարյանն արդեն ապաքինվում են: Նրանք Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքից Մանկական վիրաբուժության բաժանմունք տեղափոխվելուց հետո, առաջին հարցազրույցն են տվել NEWS.am-ին:

Մեզ հետ զրույցում տղաները պատմեցին, որ ավտոբուս բարձրացել են «Թումոյից» դուրս գալուց հետո, երկուսով նստել են ավտոբուսի նախավերջին շարքի նստարանին, պայթյունի ժամանակ Էդգարը մոր հետ հեռախոսով զրուցելիս է եղել, իսկ Ռոլանդն ականջակալով երաժշտություն լսելիս: Պայթյունը տեղի է ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսը նստելուց 30 վայրկյան անց. «Շատ բան չեմ հիշում դեպքից, հիշում եմ, որ բարձրացանք ավտոբուս, նստեցինք, ուզում էի ականջակալ դնեի, հանկարծ սեւացավ շուրջս, ականջներումս ձայներ լսեցի: Հետո ինձ թվում էր` գոռում էի, որ գային օգնեին, չեմ հիշում նստած էի, թե կանգնած: Բայց քիչ հետո ինչ-որ մեկի ձայնը լսեցի, ասաց` ախպերս, չվախենաս, տուն ենք գնում, նոր հասկացա, որ ողջ եմ: Զգացի, որ մեքենա նստեցրին ու հիվանդանոց էին տանում: Որ նստեցրին տաքսու մեջ` հրեշտակ տեսա, ասաց, որ ոչ ոքի չհավատաս, քո սրտի ձայներին կլսես միայն ու երբ հիվանդանոց եկանք, չեմ հիշում` ուր էին տանում, սեւ շորերով մարդ տեսա, էդ մարդն ինձ ասում էր` չշնչեմ ու իրա հետ գնամ, էդ պահին հրեշտակի խոսքերը հիշեցի ու սկսեցի արագ-արագ շնչել»,-պատմեց Ռոլանդը:

Ավտոբուսի պայթյունից տուժած մյուս պատանին` Էդգարը, նույնպես շատ բան չի հիշում դեպքից, միայն հիշում է, որ պայթյունից հետո կոտրված պատուհանից իրեն քաղաքացիները հանել են եւ մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Նրա խոսքով, ինքն ու Ռոլանդը, հիմնականում այլ համարի երթուղային տաքսիներով են դասերից հետո տուն գնացել, սակայն, այդ օրը թիվ 63 համարի ավտոբուսը դատարկ է եղել եւ նրանք որոշել են դրանով գնալ տուն, որն էլ նրանաց համար ճակատագրական է եղել.«Երբ հեռախոսով խոսում էի, ականջներիս մեջ ձայն մտավ, կողքիս ապակին փշրվեց տենց դուրս կախվեցի, եկան օգնեցին: Ինձ Հարութ անունով տղա օգնեց,հետո քաղաքացիները մեքենա նստեցրին ու մոտակա հիվանդանոց տեղափոխեցին»:

Նշենք, որ 2002թ. ծնված Էդգար Գասպարյանը եւ 2001թ. ծնված Ռոլանդ Խոջայանը ունեն բեկորային վիրավորումներ, վնասվածքներ եւ այրվածքներ։ Նրանք պայթյունից անմիջապես հետո վիրահատության էին ենթարկվել: Այժմ գիտակցության են, սակայն քայլել չեն կարողանում:

Հիշեցնենք, որ որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է ապրիլի 25-ին, ժամը 21:45-ի սահմանում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ պայթած ավտոբուսի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ Քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով վնասել նրանց:

ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի Ռուբեն Բալյանն է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ:

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:

Ավտոբուսի պայթեցման ենթադրյալ մեղավոր Ռուբեն Բալյանն ավարտել է ԵՊՀ-ի Երկրաբանության ֆակուլտետը, այնուհետեւ ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանության ֆակուլտետեում աշխատել որպես գիտաշխատող: Նա երկու անգամ դատված է եղել սպանության հանցակցության եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ