News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իրֆան Սիդդիքի հարցազրույցից մեջբերումը սխալ է։ Այ մասին NEWS.am –ին հայտնել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին բրիտանացի դիվանագետի տված հարցազրույցին։

Նշենք, որ ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը մասնավորապես ասել էր. «Եթե մտածենք, թե ինչու հայկական կողմն այդպես չի ցանկանում վերադառնալ բանակցությունների սեղանին, ապա կարծում եմ, որ դա պայմանավորված է վերջին մի քանի շաբաթում շփման գծում տեղի ունեցած ռազմական բախումներով»։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ դեսպան Սիդդիքը նկատի է ունեցել հետեւյալը. պատճառը, թե ինչու Հայաստանը հետաքրքրված չէ Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու մեջ, ռազմական հռետորաբանությունն է եւ վերջին ժամանակներս տեղի ունեցած բախումները, որոնք ամրապնդել են անապահովության զգացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ