News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում Օլիվեր անունով գեր կատուն կորցրել է ավելորդ քաշի մեկ երրորդը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Mirror-ը:

Կատվին Կենդանիների պաշտպանության թագավորական ընկերակցություն են (RSPCA) բերել, քանի որ կենդանին առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, իսկ տարեց տիրուհին չի կարողացել հավուր պատշաճի խնամել նրան: Օլիվերը շուրջ 10 կգ է կշռել, ինչը նորմայից երկու անգամ ավելի է:

Մարզանքի եւ ցածր կալորիականությամբ սննդի շնորհիվ կատուն 2.7 կգ նիհարել է: Օլիվերը կենտրոնում նաեւ ականջի վիրահատության է ենթարկվել:

Ներկայում կատվի համար տեր են փնտրում: Նշվում է, որ Օլիվերը համառորեն աշխատել է նիհարելու ուղղությամբ եւ արժանի է նոր տուն ունենալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ