News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականները հայտարարել են, որ Թութանհամոնի դամբարանը նախապես կնոջ համար է կառուցվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Դամբարանի յուրահատկությունը հետեւյալն է. այնտեղ իջնելիս հարկավոր է աջ թեքվել, մինչդեռ Նոր թագավորության XVIII դինաստիայի տղամարդկանց դամբարաններում շրջադարձն ավանդաբար ձախ կողմում է: Գիտնականները նշում են նաեւ, որ աջ շրջադարձով դամբարան կառուցվել է նաեւ կին փարավոն Հաթշեփսութի համար:

Եգիպտագետների խոսքով, դամբարանը նաեւ շատ փոքր է կնոջ համար, բայց երբ Թութանհամոնն անսպասելիորեն վախճանվել է, նրան որոշել են հուղարկավորել «կանացի» դամբարանում:

Հետազոտողները կարծում են, որ նախապես այս դամբարանը, հավանաբար, կառուցվել է Նեֆերտիի՝ XVIII դինաստիայի Էխնաթոն փարավոնի «գլխավոր կնոջ» համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ