News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի անկախության  ճանաչման ժամանակը չէ, Հայաստանն արդեն մեսիջ ուղարկել է միջազգային հանրությանը, որ խաղաղ բանակցությունների կողմնակից է եւ ոչ թե պատերազմի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Աժ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի եւ Զարուհի Փոստանջյանի «Արցախի  անկախության ճանաչման» մասին նախագծին։

«Նոր չէ սա, սրա մասին հենց ամսի 2-ին արդեն իսկ մեր կողմից բարձրաձայնվել է, որ ռազմաքաղաքական համաձայնագրի հետ կապված կա նման անհրաժեշտություն, եւ  նաեւ  ՀՀ նախագահը դեսպանների հետ հանդիպման ժամանակ նորից այդ միտքը բարձրաձայնեց։ Կարծում եմ՝ այս պահին  ժամանակավրեպ է այս նախագիծը։  Եթե որեւէ պահի դրա անհրաժեշտությունը լինի, ես համոզված եմ՝  անձամբ կլսեք հանրապետության նախագահից»։

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ եթե Հայաստանը Արցախի ճանաչմանը  գործընթացը սկսի,նշանակում է՝ խուսափում է բանակցային գործընթացից եւ անցնում պատերազմի։

«Երբ որ Մինսկի խումբը դրական  է արձագանքել  հանրապետության նախագահի ելույթին, որ  նա ասել էր՝ բանակցային խաղաղ ճանապարհով կարգավորմանը մենք որեւէ անգամ դեմ չենք եղել, մենք այս մեսիջները ուղարկել ենք ու Մինսկի խումբը արձագանքել է այս մեսիջին եւ այս պահին մենք նմանատիպ քայլ կատարենք... արդեն իսկ Ադրբեջանը վայնասուն է բարձրացրել, որ իբր մենք խուսափում ենք բանակցություններից եւ դիմում նման քայլերի, որը հղի է  հետեւանքներով, պատերազմական քայլ են մեկնաբանում դա»։ 

Ըստ իշխող  խմբակցության ղեկավարի, եթե այպիսի անզգույշ քայլ կատարի Հայաստանը  ոչ  միայն հավասարաության նշան կդրվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, այլեւ ադրբեջանական գործողություններին տրված որակումներն էլ կտեղափոխվեն մեր դաշտ։

«Արտաքին դիվանագիտության հարցում ունենք լուրջ առաջընթաց եւ մենք արդեն իսկ մատնացույց ենք անում, որ պետք է անվանական նշվի՝ ովքեր են ագրեսորները, զավթիչները։ Եթե մենք մի անզգույշ  քայլ կատարենք առիթ կտանք  ոչ միայն հավասարության նշան դնելու, այլեւ այդ որակումները տեղափոխելու մեր դաշտ։ Սա բավականին նուրբ հարց է, պարզապես շտապողականություն պետք չէ ցուցաբերել, մենք չենք ասում՝ պատերազմական իրավիճակ չկա,  մենք պետք է դիվանագետ լինենք  եւ գնդակը մեր դաշտ չտեղափոխենք։ Դրա ժամանակը չէ»։

Պատգամավորը նշեց, որ չի կարծում, որ բանը կհասնի  այս նախագծի քվերակությանը։

«Ես չեմ կարծում, որ այնքան ողջախմտություն չեն ունենա մեր գործընկերները, որ այս պահին քվեարկության հարց առաջանա։ Ինձ թվում է, մենք պետք է պարզապես համբերենք եւ հետեւենք քաղաքական զարգացումներին»։

Նշենք, որ կառավարությունը մայիսի 5-ի նիստում հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը պայմանավորված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»,- նման եզրակացություն է տվել ՀՀ ԱԳՆ-ն «Արցախի Հանրապետության ճանաչման մասին» օրինագծին, որը ներկայացրել էին Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:

Պատգամավորների ներկայացրած հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ-ն չէր ճանաչում ԼՂՀ-ն, քանի որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունները կարող են Արցախի Հանրապետության համար այլ կարգավիճակ սահմանել, առաջին հերթին նրա համաձայնությամբ։ Ադրբեջանը մերժում է հարցի ցանկացած լուծում, որը չի համընկնում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններին եւ Արցախի ինքնավարության սահմաններից դուրս է։ Մադրիդյան սկզբունքներն ու 2009-ին ներկայացված  նրանց թարմացված տարբերակը հակասում են ԼՂՀ Սահմանադրությանը, այսինքն՝ անընդունելի են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ