News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին պայթած երթուղային ավտոբուսի վարորդ Սուրեն Ստեփանյանը, որի մոտ լսողական ապարատի խնդիրներ են առաջացել, դեռ չի կարողանում վերադառնալ աշխատանքի: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ արդեն դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն` իր բուժման համար աջակցություն ստանալու համար:

«Լսողական ապարատի խնդիրներ ունեմ` ականջներիցս մեկի լսողությունը երկու, մյուսինը` մեկ տոկոսով պակասել է: Անհրաժեշտ է, որ ԿՏ անեմ, սակայն, դրա համար անհարժեշտ է գումարային օգնույթուն: Դիմել եմ առողջապահության նախարարություն, սպասում եմ իրենց պատասխանին, որ հասկանամ` ինչպես է ընթանալու հետագա բուժումս: Այս վիճակովդ դեռ չեմ կարող վերադառնալ աշխատանքի»,- ասաց վարորդը:

Նշենք, որ 50-ամյա Սուրեն Ստեփանյանը ընտանիքի միակ աշխատողն է, նա իր խնամքի տակ ունի 4 եւ 8 տարեկան երեխաներ:

Հիշեցնենք, որ որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է ապրիլի 25-ին, ժամը 21:45-ի սահմանում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ պայթած ավտոբուսի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ Քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով վնասել նրանց:

ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի Ռուբեն Բալյանն է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում  ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ:

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:

Ավտոբուսի պայթեցման ենթադրյալ մեղավոր Ռուբեն Բալյանն ավարտել է ԵՊՀ-ի Երկրաբանության ֆակուլտետը, այնուհետեւ ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանության ֆակուլտետեում աշխատել որպես գիտաշխատող: Նա երկու անգամ դատված է եղել սպանության հանցակցության և ապօրինի զենք պահելու մեղադրանքներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ