News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մարիանյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր տնօրեն Վալերի Գերգիեւը սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է գալիս գրոհայիններից ազատագրված Պալմիրայում: 

Համերգը, ի թիվս այլ բաների, նվիրված է Սիրիայում ռազմական առաջադրանքի իրականացման ընթացքում զոհված Ալեքսանդր Պրոխորենկոյին: Նրա մարմինն այսօր ուղարկվել է Օրենբուրգի մարզ, որտեղ մայիսի  6-ին տեղի կունենա նրա հուղարկավորությունը, հայտնում է RT-ն:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին սիրիական բանակը եւ աշխարհազորային մարտիկները ՌԴ ՌՕՈՒ-ի աջակցությամբ քաղաքն ամբողջությամբ ազատագրել են «Իսլամական պետության» գրոհայիններից: Պալմիրայի ավերակները շարունակում են մնալ Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության  այն վեց օբյեկտներից մեկը, որը մինչեւ 2015-ի մայիսի կեսը գտնվել է գրոհայինների վերահսկողության ներքո: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ