News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Միչիգան նահանգի Ֆլինթ քաղաքի 8-ամյա բնակչուհի Մերի Քոուփնին, որն առաջինն է ԱՄՆ նախագահին գրել քաղաքի ջրի ճգնաժամի մասին, հանդիպել է Բարաք Օբամային:

Ըստ America.ru-ի, Մերի Քոուփնին «փոքրիկ միսս Ֆլինթ» անունն է ստացել այն բանից հետո, երբ որոշել է նախագահին նամակ գրել իր քաղաքում ջրի հետ կապված ծանր իրավիճակի մասին: Ավելի ուշ նա Օբամային նամակ է ստացել, իսկ այսօր հնարավորություն է ունեցել անձամբ հանդիպել երկրի ղեկավարին:

Նախագահին ուղղված նամակում Մերին իրեն նկարագրել է որպես «մեկը այն երեխաներից, որոնք թունավորվել են Ֆլինթ գետից ջրատար ընկած կապարի հետեւանքով»: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ պետության ղեկավարի եւ առաջին տիկնոջ հետ հանդիպումը «կբարձրացնի մարդկանց տրամադրությունը»:

Աղջնակի նամակը հուզել է Օբամային, եւ նա պատասխանել է նամակին. «Իրավացի ես, Նախագահները երբեմն շատ զբաղված են, բայց ճշմարտությունն այն է, որ Ամերիկայում քաղաքացուց ավելի կարեւոր պաշտոն չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ