News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի որդին ներկա է եղել հոր հրաժեշտի ելույթին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործադիր խորհրդի նիստում կուսակցության առաջնորդ ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ելույթի ժամանակ դահլիճում է եղել նրա որդին։

Այս հանգամանքը գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մայիսի 5-ին հայտարարել է, թե մայիսի 22-ին տեղի է ունենալու իր գլխավորած կուսակցության արտահերթ համագումարը, որին ինքը այլեւս չի առաջադրվելու կուսակցության նախագահ։ Այսպիսով Դավութօղլուն փաստացի հայտնեց իր հրաժարականի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ