Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեից հետո էլ Լոնդոնը կշարունակի հասնել բարեփոխումների, որոնք կհամապատասխանեն ԵՄ անդամ պետությունների շահերին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Express & Star-ը:
«Եվրամիությունը բարեփոխելու մեր խնդիրը չպետք է ավարտվի հանրաքվեով, եւ մենք կշարունակենք ԵՄ-ն բարելավելու ուղիներ փնտրել»,- նշել է Քեմերոնը:
Նա հիշեցրել է, որ Լոնդոնին հաջողվել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի համար անդամության հատուկ պայմաններ ձեռք բերել՝ վստահեցնելով, որ Բրիտանիան ԵՄ-ում միգրացիայի սահմանափակման միջոցներ կներդնի, ինչպես նաեւ կշարունակի հետեւողականորեն աշխատել մարդու իրավունքների շուրջ օրենսդրության ոլորտում: