News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Գործադիրը հավանություն է տվել պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի ներկայացրած՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը:

Արտասահմանյան մամուլը սա ներկայացրել էր որպես Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծ: Ռուսական լրատվամիջոցներում գերիշխում էին նման բովանդակությամբ վերնագրեր՝ Հայաստանի կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին ընդդիմության օրինագիծը: Ոմանք էլ ավելի հեռու էին գնացել ու գրել, իբր Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ռուսաստանցի լրագրողները նախագահի մամուի քարտուղար Դմիտրի Պեսկովին նույնիսկ հարցրել են՝ արդյոք Մոսկվայի հետ քննարկվել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագիծը: «Ոչ, դա Մոսկվայի հետ չի քննարկվել՝ պատասխանել է Պեսկովը եւ հույս հայտնել, որ հակամարտության կողմերը կխուսափեն որեւէ քայլից, որը կարող է խաթարել փխրուն հրադադարը:

Վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը պարզաբանել է՝ խոսքն ընդամենը «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մասին է, իսկ եզրակացությունը հետեւյալն է՝ «Կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ՝ արտաքին գործոնները»:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ իր հերթին հիշեցրել է՝ որ դեպքում Արցախի անկախության ճանաչման հարցն օրակարգ կմտնի:

1-ից էլեկտրաէներգիայի սակագինը անպայման կնվազի: Նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Պատգամավորի հաշվարկով՝ այս պահին ռեալ հնարավորություն կա մինչեւ 3 ու կես դրամով հոսանքի գինն իջեցնելու:

Տնտեսագետներն ընդհանուր առմամբ հոսանքի գնի 2-3 դրամով էժանացում են կանխատեսում: Պաշտոնապես դեռ որեւէ թիվ չի հրապարակվում: Միայն հայտնի է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսում է էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց, ինչն առավելապես պայմանավորված է գազի էժանացմամբ: Ենթադրվում է, որ գազը սպառողների համար կէժանանա մինչեւ 10 դրամով:Լրագրողներն այսօր էներգետիկայի նախարարից հետաքրքվել են՝ ինչու այդքան քիչ:

Լեւոն Յոլյանի խուսափողական պատասխանին լրագրողները հակադարձել են՝ դեռ նախօրեին Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կոչ էր արել՝ շփվել մարդկանց հետ ու բացատրել, որպեսզի երկրում կատարվող փոփոխությունների վերաբերյալ մարդիկ սխալ պատկերացում չկազմեն:

Ազգային ժողովը երկրորդ անգամ կփորձի անցկացնել «Հրազդան ցեմենտին» արտոնություններ տրամադրելու օրինագիծը: Կառավարությունն այսօր որոշել է կրկին խորհրդարան ուղարկել աղմկահարույց օրինագիծը, որի ընդունումը մեկ անգամ արդեն տապալվել էր. ընդդիմությունը բոյկոտել էր, Հանրապետականն էլ չէր կարողացել անհրաժեշտ թվով կողմ ձայներ հավաքել: Օրինագծով նախատեսվում է ներել Բաղդասարովի օրոք գործարանի չվճարված հարկերի վրա ավելացված տույժերը, խոսքը մոտ 500 միլիոն դրամի մասին է: Պարտքերի դիմաց գործարանն անցել է ՎՏԲ Հայաստան բանկին, առայժմ հայտնի չէ՝ ով կլինի նոր սեփականատերը, եւ ով կօգտվի արտոնություններից: Նշենք, որ ընդդիմությունը  դեմ էր օրինագծին, ոմանք նույնիսկ պահանջում էին պատասխանատվության կանչել Բաղդասարովին: Գործադիրը, ընդհակառակը, համարում է, որ սա շատ լավ նախաձեռնություն է:

Թուրքիայի նախագահի եւ վարչապետի մայիսի 4-ի հանդիպումը ճակատագրական դարձավ վարչապետի համար։ Արդեն այսօր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ մայիսի 22-ին տեղի է ունենալու «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտահերթ համագումար եւ ինքն այլեւս չի առաջադրվելու կուսակցության առաջնորդի պաշտոնին՝ փաստացի հայտնելով հրաժարական տալու մասին։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ դա Դավութօղլուի որոշումն է։ Մինչդեռ թուրքական ընդդիմադիր մամուլում շրջանառվում է այն վարկածը, որ Էրդողանն է Դավութօղլուին ստիպել է հրաժարական տալ։ Վարչապետի եւ նախագահ միջեւ տարաձայնությունները սկսել են երկրի կառավարման խորհրդարանական համակարգը նախագահականի փոխելու Էրդողանի ցանկության պատճառով: Էրդողանը աստիճանաբար վարչապետին զրկում է տարբեր լիազորություններից: Իսկ վերջին կաթիլը դարձավ այն, որ Դավութօղլուին զրկեց իշխող կուսակցության ռեգիոնալ ղեկավարներ նշանակելու իրավունքից: Ապագա վարչապետի թեկնածուների ցանկում շրջանառվում է նաեւ Էրդողանի փեսան՝ Բերաթ Բայրաքթարը, որը ներկայում Թուրքիայի էներգետիկայի նախարարն է։

Պատգամավոր Մհեր Սեդրակյանն  ակնհայտ անձը վիրավորող բարձրաձայն հայտարարություն չի արել, ասել է թե՝ չի հայհոյել՝ որոշել է էթիկայի հանձնաժողովը: Սակայն տեսագրության մեջ նրա շուրթերի շարժումից հանձնաժողովի անդամները եզրակացրել են, որ պատգամավորը թույլ է տվել էթիկայի կանոնակարգի խախտում: Հիշեցնենք, որ փետրվարի 19ա-ի նիստից հետո Մհեր Սեդրակյանը լրագրողներին «նախիր» էր անվանել, նաեւ հայհոյել իրենից պարզաբանում խնդրող լրագրողին:

Դոլարի և եվրոյի փոխարժեքներն նվազել են, իսկ ֆունտինն ու ռուբլունը՝ աննշան  աճել: Եվ այսպես դոլարի փոխարժեքը կազմել է 478, Եվրոյինը՝ 547, ֆունտինը՝  693, իսկ  ռուբլունը՝ 7.26 դրամ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +12-ի, իսկ վաղը ցերեկը՝+24-ի։ Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ