News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը դուր չի գալիս փախստականներին, որոնք սեղմված մնացել են Հունաստանի եւ Մակեդոնիայի միջեւ գտնվող Իդոմենի ճամբարում: Այս մասին հաղորդում է Euronews-ի իտալական խմբագրության պատրաստած հրապարակման մեջ:

Տեսանյութում ասվում է. «Ավելի քան 10 հազար մարդ է մնացել ճամբարում՝ բալկանյան մի քանի երկրների կողմից միգրանտների մուտքի սահմանափակումների պատճառով:

«Մենք փախանք պատերազմից եւ հիմա երկու կրակի արանքում ենք: Հիմա բոլոր թուրքերը կկարողանան ազատորեն ճամփորդել Եվրոպայով, իսկ մենք դեռ այստեղ ենք»,- ասում է փախստականներից մեկը:

«Եվրոպան Թուրքիային վճարեց, որպեսզի վերջինը փակի սահմանները: Անկարան համաձայնագիր է ստորագրել, բայց պահպանում է ուղիները նրանց համար, ովքեր միգրանտների թրաֆիքինգով են զբաղվում: Եվրոպան ոչինչ չի շահի: Իսկ Թուրքիան՝ հակառակը»,- նշում է մեկ այլ փախստական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ