News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քանի դեռ բանակցությունները չեն վերսկսվել, քանի դեռ Ադրբեջանը կուտակումներ է իրականացնում, պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ գործադիր մարմնում, ըստ Շարմազանովի, քննարկվել են ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր, մասնավորապես շփման գծի իրավիճակը։

«Մի բան պարզ է, որ քանի դեռ բանակցությունները չեն վերսկսվել, քանի դեռ Ադրբեջանը կուտակումներ է իրականացնում, պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։

Ադրբեջանը ձգտում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ Մեկ անգամ տապալվեց։

ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են։ Պետք է մեկ բան հստակ իմանանք, որ թե ռազմաճակատում, թե դիվանագիտական ճակատում ուժեղ եւ միասնական լինենք»,- նշել է նա։

Ըստ ՀՀԿ մամուլի քարտուղարի՝ եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով, ագրեսիվ եւ ահաբեկչական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, նոր պատերազմ հրահրի, Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի նախագահի նախանշած քայլերը, ընդհուպ մինչեւ ԼՂՀ ճանաչում։

«Հայաստանի նպատակն է ԼՂՀ միջազգային ճանաչումը։ Եւ դրա համար անելու է ամեն ինչ, որ Արցախը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, իսկ ժողովուրդն ապրի անվտանգ երկրում։ Ուզեն, Արեւմուտքում, թե չուզեն»,- նշել է Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ