News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի ոստիկանությանը հաջողվել է կոտրել iPhone 5s-ը՝ չնայած Secure Enclave լրացուցիչ պաշտպանության առկայությանը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով 9to5mac-ը:

Հեռախոսը պատկանել է դերասան Մայքլ Ջեյսի սպանված կնոջը: Հետաքննության նյութերի համաձայն, դերասանը խոստովանել է, որ կրակել է կնոջ վրա, բայց քննիչները փորձում են պարզել, տղամարդը կանխամտածված է սպանել կնոջը, թե՞ գործել է ինչ-որ բանի ազդեցության տակ:

Հայտնի չէ, սակայն, թե իրավապահներն ինչ մեթոդներով են կարողացել կոտրել գերպաշտպանված հեռախոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ