News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Մագոմեդ Կարատաեւին, ինչպես նաեւ եւս երեք դատավորի առաջարկել է հեռանալ պաշտոններից՝ վստահությունը կորցնելու պատճառով: Այս մասին Քադիրովը գրել է Instagram-ի իր էջում:

«Ես Չեչնիայի Գերագույն դատարանի նախագահ Մագոմեդ Կարատաեւին ու երեք դատավորների առաջարկեցի, եթե պատվի եւ պրոֆեսիոնալ էթիկայի հասկացություն ունեն, դիմում գրեն եւ ինքնակամ հեռանան զբաղեցրած պաշտոններից»,- գրել է նա:

Ըստ Gazeta-ի, Քադիրովը նշել է, որ պատճառը վիճելի բնակարանների գործերի քննությունն է, որոնց շրջանակում միեւնույն գործով հակասական դատավճիռներ են կայացվել: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ինքնակամ պաշտոնից հեռանալու մասին որոշումն «ամենաճիշտ վճիռը կլինի նրանց կյանքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ