Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի գլխարկների մոդելավորողը Լոնդոնում ավտովթարից մահացել է, հայտնում է Telegraph-ը։
Միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, երբ 96-ամյա Գերթա Գրոուվսը վերադառնում էր Wigmore Hall համերգասրահից։ Նրան վրաերթի է ենթարկել բեռնատար մեքենան, կինը տեղում մահացել է։
Թերթը նշում է, որ Գերթա գրոուվսը London Hat Company-ի հիմնադիրն էր։ Նրա հաճախորդների թվում է նաեւ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը։