News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բրուքլինի լողափերից մեկում ջրի ալիքները ափ են նետել տղամարդու մարմին, որի գլուխը փաթաթված է եղել կպչուն ժապավենով, իսկ ոտքերը՝ ցեմենտով լցված դույլի մեջ, հայտնում է Sky News-ը։

Ենթադրվում է, որ դա 28-ամյա Պետեր Մարտինեսն է, որի ինքնությունը հաջողվել է ճանաչել դաջվածքների միջոցով։

Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտից հայտնել են, որ տղամարդու մարմինը եղել է պլաստիկե պարկի մեջ, իսկ ձեռքերը՝ կապկպված։ Իշխանությունները չեն կարողացել պարզել, թե Մարտինեսը ո՞ղջ է եղել այն պահին, երբ նրա ոտքերը ընկղմել են ցեմենտով լի դույլի մեջ։

Ոստիկանությունից Sky News-ի աղբյուրները հայտնել են, որ տղամարդը պատկանում էր G Stone Crip խմբավորմանը։ Նա 30 անգամ քրեական պատասխանատվության էր ենթարկվել։ Իսկ նրա ընկերուհին 2016թ. փետրվարին հայտնել էր, որ ընկերն անհետացել է։

Հաղորդվում է, որ թեպետ զոհերի ոտքերը ցեմենտով պատելը մաֆիայի գործելաոճին բնորոշ  հայտնի քաղաքային լեգենդ է, սակայն Մարտինեսն այդ երեւույթի առաջին պաշտոնապես գրանցված նման զոհն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Ամենաշատ