News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Կալաշնիկով» զինագործական ընկերությունը, զենքի արտադրությունից բացի, մտադիր է նաեւ հագուստի եւ աքսեսուարների արտադրություն հիմնել։ Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել է ընկերության մարքեթինգի բաժնի տնօրեն Վլադիմիր Դմիտրիեւը։

Նրա խոսքով՝ տարեվերջին Ռուսաստանի քաղաքներում պլանավորվում է 60 ֆիրմային խանութ բացել, որոնցում կներկայացվեն ինչպես ավանդական հրաձգային արտադրանք, այնպես էլ նորաձեւ ապրանքներ «Կալաշնիկով» ապրանքանիշով։

Հագուստի եւ աքսեսուարների հավաքածուն դեռ մշակվում է։ Դրա ցուցադրությունը պլանավորված է սեպտեմբերին եւ կկայանա «Բանակ 2016» համաժողովի շրջանակներում մերձմոսկովյան Կուբինկայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ