News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ բնակչության մոտ կեսը պատրաստ է նախագահական ընտրություններում քվեարկել միլիարդատեր Դոնալդ Թրամփի օգտին ոչ թե նրա հայացքները կիսելու պատճառով, այլ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ընտրվելու բացառելու համար։ Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացրել են Reuters-ն ու Ipsos սոցիոլոգիական կենտրոնը։

Հարցվածների մոտ 47 տոկոսը, որոնք մտադիր են իրենց ձայնը տալ Թրամփին, հայտնել են, որ նրանք այդ քայլին են դիմում, որպեսզի ԱՄՆ նախագահ չդառնա Հիլարի Քլինթոնը։ Հարցվածների միայն 43 տոկոսն է նշել, որ քվեարկելու է Թրամփի օգտին, քանի որ կիսում է նրա հայացքները։ 6 տոկոսն էլ նշել է, որ Թրամփն իրենց դուր է գալիս որպես անհատ։

Ընդ որում, հարցման հեղինակները նշում են, որ նույն դասավորվածությունը կարելի է նկատել Քլինթոնի համար։ Հարցվածների 46 տոկոսը նշել է, որ կքվեարկի նրա օգտին միայն որպեսզի Թրամփը չդառնա նախագահ։ Միայն 40 տոկոսն է համաձայն նրա քաղաքական դիրքորոշման հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ