News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները որոշել են խստացնել էլեկտրոնային ծխախոտի նկատմամբ հսկողությունը, գրում է The New York Times-ը։

Ծխախոտի վաճառքի նոր կանոնների համաձայն՝ էլեկտրոնային ծխախոտի վաճառքն արգելված է լինելու 18 տարին չլրացած անձանց։ Էլեկտրոնային ծխախոտ գնելիս անհրաժեշտ է լինելու ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։

Բացի այդ, էլեկտրոնային ծխախոտ հնարավոր չի լինի գնել ավտոմատ ապարատներից, իսկ դրանց արտադրողներին արգելել են ապրանքը գովազդելիս օգտագործել «թեթեւ» եւ «փափուկ» բառերը։

ԱՄՆ առողջապահության նախարար Սիլվիա Բերվելլի խոսքով՝ 2009-ին ծխախոտային արտադրանքի սահմանափակումներ ներմուծելուց հետո էլեկտրոնային ծխախոտի պահանջարկն աճել է, ինչն առաջ է բերել իշխանությունների մտահոգությունը։ Նոր օրենքով նրանք պայքարում են չծխող սերունդ դաստիարակելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ