News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գյումրիում մայիսի 3-ին դանակահարված տաքսու վարորդ  49-ամյա  Աշոտ Է.-ն «Գյումրի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Վիրաբուժական բաժանմունք: NEWS.am-ին այսօր՝ մայիսի 6-ին,  հիվանդանոցից տեղեկացրին, որ տղամարդու վիճակը միջին ծանրության է, գիտակցության է եկել եւ կարողանում է շփվել հարազատների հետ:

Նշենք, որ 49-ամյա տղամարդու մոտ  մոտ ախտորոշվել էր որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք, բարակ եւ հաստ աղիների վնասվածք, ներքին արյունահոսություն:

Աշոտ Է.-ն տաքսու վարորդ է, նույն օրը Գյումրիի 8-րդ թաղամասում 23-ամյա Հովհաննես Պիճիկյանը վիճաբանության ժամանակ դանակահարել էր նաեւ Գյումրի քաղաքի բնակիչ 50-ամյա  Արթուր Չ.-ին,որը մահացել էր:

Հովհաննես Պիճիկյանը բերման է ենթարկվել:

 Մահվան ելքով դանակահարության դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով) եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասով (Սպանությունը՝ անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Ամենաշատ