News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի Խաչիկ գյուղում մարտի 21-ին գայլի կողմից հարձակման ենթարկված 75-ամյա Ռոզա Հարությունյանը դուրս է գրվել Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոզա Հարությունյանի դուստրը՝ տիկին Սոֆյան: Նրա խոսքով, իր մայրը դեռ բժիշկների հսկողության տակ է.«Պարբերաբար գալիս ենք վիրակապերի, դեռ մի քիչ խնդիրներ կան, լիարժեք չի ապաքինվել»:

Հիշեցնենք, որ Ռոզա Հարությունյանը մարտի 21-ին Եղեգնաձորի ԲԿ-ից տեղափոխվել էր Երեւան, ապա վիրահատվել: Վիրահատությունը տեւել էր 4 ժամ, վիրահատարանում միաժամանակ աշխատել էին վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ եւ դիմածնոտային: Հատուկ իմպլանտի միջոցով բժիշկներին հաջողվել է վերականգնել կոտրված աջ այտոսկրը: Աջ կողմի այտի եւ քթի վիրահատությունը լավ է անցել:

Կինը գայլի հարձակման էր ենթարկվել անասնագոմի մոտ: Նա ձեռքերի ու դեմքի վնասվածք ունի, դեմքի մի մասը, կարելի է ասել՝ չկա:

Տպել
Ամենաշատ