News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երթուղայինները նախկինի պես խանգարում են Երեւանում երթեւեկությանն ու երեւանցիներին։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողներին ասել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Կարեն Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ 2 տարի առաջ Երեւանի քաղաքապետարանը հայտնել էր, որ 100 դրամ սակագինը շատ ցածր է ինքնարժեքից թե՛ երթուղայինի, թե՛ ավտոբուսի համար։  Բայց արդեն 2 տարի է անցել, եւ երթուղայինները երթեւեկում են 100 դրամով։ «Ո՞վ կարող է իրեն թույլ տալ 2 տարի վնասով աշխատել։ Իսկ մեզ փորձում են համոզել, թե կարող են։ Քաղաքապետարանը անգամ միջազգային աուդիտորի էր հրավիրել, որը դա հիմնավորել էր։ Բայց պարզ է, որ միշտ էլ կարելի է հրավիրել մի աուդիտորի, որը կասի եւ կգրի այնպես, ինչպես պետք է։ Իսկ արդյունքում երեւանցիները երթեւեկում են այնպիսի երթուղայիններով, որոնցով չի կարելի անգամ ներքաղաքային տեղափոխություն կազմակերպել։ Դրանք այդ նպատակի համար չեն նախատեսված»,- նշել է Չիլինգարյանը։

Փորձագետի կարծիքով միկրոավտոբուսներ՝ որպես այդպիսիք, կարող են լինել, բայց հիմնական ծանրաբեռնվածությունը չպետք է դրանց վրա ընկնի։ «Գազելները» լցվել են քաղաքի փողոցները եւ կանգառները։ «Իսկ էլեկտրական տրանսպորտը նախկինի պես անտեսված վիճակում է։ Խոսքը տրոլեյբուսների մասին է, որոնք կարող էին ուղեւորներին ավելի հարմարավետ տեղափոխել»,- հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ