Վիետնամի Կուանգնինի նահանգում հրդեհվել է 40 արտասահմանցի զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավը։ Փրկարար ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է այն պահին, երբ նավը Հալոնգի ծոցում կատարած 2-օրյա շրջագայությունից հետո խարիսխ էր գցում նավահանգստում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ուղեւորներին արագ տարհանել են, ոչ ոք չի տուժել։ Բռնկման պատճառը, նախնական տվյալներով, խոհանոցում կրակի հետ անզգույշ վարմունքն է եղել։ Հանգամանքները պարզվում են։