News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռացվեց պալատական հեղաշրջման արդյունքում։ Նման տեսակետ, այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Իսպիրյանի խոսքերով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի միջեւ երկար ժամանակ հակասություններ եղել են, ինչն էլ Դավութօղլուին հեռացնելու գլխավոր պատճառն է։

«Էրդողանը Դավութօղլուին նշանակել էր որպես ձեւական վարչապետ աշխատելու, սակայն Դավութօղլուն փորձեց իրոք վարչապետ զգալ եւ լինել վարչապետ, ինչն էլ չներեց Էրդողանը։ Թուրքիայում տեղի ունեցավ պալատական հեղաշրջում, ինչի հետեւանքով հեռացվեց իշխող կուսակցության առաջնորդ ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Հեղաշրջումը տեղի ունեցավ 2 փուլով՝ ապրիլի 29-ին, երբ կուսակցության ղեկավար խորհրդում նրանից վերցվեց նահանգների ու շրջանների գրասենյակների նախագահներ նշանակելու իրավասությունը, եւ մայիսի 4-ին, երբ Դավութօղլուն գնաց Էրդողանի պալատ, եւ այնտեղ էլ արդեն հեռացվեց»,-նշեց Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ եթե Թուրքիայում 1997-ի հեղաշրջում ստացել էր «պոստ մոդեռն» հեղաշրջում, ապա այս հեղաշրջումն արդեն շրջանառվում է հումորային «դոստ մոդեռն» անունով, քանի որ իր ընկերներն իր դեմ հեղաշրջում արեցին։

«Ներկայում Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ իրավիճակին բացառապես տիրապետելու է Էրդողանը, ինչն ավելի անկանխատեսելի է դարձնում Թուրքիան։ Դավութօղլուն շատ ավելի մեղմ էր։ Էրդողանի կոպիտ քաղաքականությունն ու սխալները փորձում էր իր դիվանագիտությամբ մեղմել»,-ասաց Իսպիրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ