News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ աշխատակազմը հայտարարել է մի շարք միջոցառումների ու օրենսդրական նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են փողերի լվացման ու հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սպիտակ տանը նշել են, որ օֆշորային սկանդալից հետո ապօրինի ֆինանսական գործունեության դեմ պայքարի հարցը հայտնվել է ԱՄՆ ու շատ ուրիշ երկրների ուշադրության կենտրոնում:

Այս կապակցությամբ բանկային գաղտնիքի մասին ամերիկյան օրենքի լրացումների շրջանակում ֆինանսական կառույցների վրա պարտավորություն է դրվում ստուգել իրենց շահառուների մասին տեղեկությունները: Միեւնույն ժամանակ կոնգրես է ուղարկվել օրինագիծ, որը պարտավորեցնում է ընկերությանը բացահայտել ընկերությունների տերերի մասին տեղեկությունը:

Նաեւ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն առաջարկել է ներդնել նորմա, որը նախատեսում է փակել երկրի օրենսդրության սողանքները, որոնք առաջ թույլ էին տալիս օտարերկրացիներին թաքնվել անանուն ձեռնարկությունների հետեւում:

Բացի դանից Սպիտակ տունը հերթական անգամ կոչ է արել Կոնգրեսին օտարերկրյա գործընկերների հետ հարկադրման վերաբերյալ մի շարք համաձայնագրեր կնքել:

 ԱՄՆ արդարադատության նախարարությունը ապրիլի վերջին սկսել է հետաքննել պանամական փաստաթղթերի մասին գործը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ