News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի ճանաչումը այն միջազգային իրավունքի սուբյեկտ կդարձնի։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողներին ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրինագիծը Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ։ «Եթե միջազգային բանակցությունները շարունակվեին ճանաչված Ղարաբաղի իրողությամբ, Հայաստանը կարող էր ավելի ակտիվ տնտեսական եւ ռազմական քաղաքականություն վարել։ Այս տարիներին արդեն եղել են ԼՂՀ անկախությունը ճանաչած երկրներ»,- ասաց Մարտիրոսյանը։

Դրան ի պատասխան՝ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հակաճառեց, որ անհրաժեշտ է առաջնորդվել նրանով, թե կօգնի արդյոք դա բանակցային գործընթացին։ «Սկզբում պետք է պատասխանենք ինքներս մեզ, թե պե՞տք է արդյոք քայլեր ձեռնարկենք, որոնք հակառակորդի խելացի վարվելու դեպքում կարող են հանգեցնել բանակցություններում առաջընթացի։ Անգամ եթե նման պահվածք չենք նկատում։ Անհրաժեշտ է արդյոք քայլեր ձեռնարկել, որոնք կարող են հանգեցնել բանակցությունների տապալմանը։ Եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը բանակցությունները շարունակելու խթան կունենա՞»,- ասել է Հարությունյանը։

«Իհարկե»,- ասաց Մարտիրոսյանը։

«Ինչպիսի՞»,- հարց հղեց Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ