News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վալերի Պերմյակովը չի պատմել ընտանիքի, ծառայողական խնդիրների մասին։ Այս մասին ասված է Ավետիսյանների սպանության գործով վկա Ալեքանդր Կուզնեցովի ցուցմունքում։

Վկայի խոսքից պարզ է դառնում, որ դա Վալերի Պերմյակովի հետ ծանոթ է Չիտայում ծառայությունից, հետո միասին տեղափոխվել են Հայաստան։ Ծառայակցին վկան բնութագրում է որպես հաղորդակցվող մարդու։

Ողբերգության օրը Պերմյակովի հետ հերթապահության է եղել։ Վկայի խոսքով՝ Պերմյակովը նորմալ տրամադրություն է ունեցել։

Գիշերը, փախուստ կասկածելով, սկսել են փնտրել Պերմյակովին, չեն գտել, սակայն գտել են վնասված փշալար եւ դրա կողքին՝ զրահաբաճկոն։

Մյուս վկան՝ Նիկոլայ Ժդանովը, ողբերգության օրը նույնպես հերթապահ է եղել։ Նրա հարցաքննությունը, ինչպես նախորդ վկայինը, եղել է 2015թ. հունվարի 13-ին։ Որեւէ արժեքավոր ցուցմունք նա չի տվել։

Համանման տեղեկություններ են եղել նաեւ վկա Իգոր Վոլկովի (տանկային անձնակազմի հրամանատար, որի մեխանիկն էր Պերմյակովը) ցուցմունքում։ Ընթերցվել է նախկինում տված ցուցմունքը։ Պարզվել է, որ նա մեղադրյալի հետ ծանոթացել է Հայաստանում, թեպետ երկուսն էլ Չիտայից են եղել։ Պերմյակովին նա բնութագրել է որպես հանգիստ եւ ոչ կոնֆլիկտային անձ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ