Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 5-ին, ժամը 10.05-ին, Վանաձորի Կնունյանց փողոցի 50 շենքի մոտից բերման է ենթարկվել 46-ամյա Սամվել Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 1-ի մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: