Մայիսի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մազդա Դեմիո» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Մայիսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 56-րդ կմ-ին «Մերսեդես Բենց Ե 190» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: