News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե Իսպանիան 16 հազար փախստականների չընդունի Հունաստանից ու Իտալիայից, ինչպես մինչ այդ էր խոստացել, ապա ստիպված կլինի 4 մլրդ եվրո տուգանք վճարել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սա նշանակում է, որ 46 միլիոն բնակչությամբ թագավորության յուրաքանչյուր հպատակ Բրյուսելին մոտավորապես 85 եվրո «կվճարի»:

Անցած տարվա սեպտեմբերին ԵՄ անդամ երկրների հանդիպման ժամանակ Իսպանիայի իշխանությունները խոստացել են 2016-ին ավելի քան 8 հազար փախստական ընդունել: 2017-ին էլ Մադրիդը պետք է նույնքան փախստական ընդունի: Այդուհանդերձ, այս պահին Իսպանիան ընդամենը 18 մարդու է ընդունել:

ԵՀ-ն ԵՄ երկրների համար նախատեսում է նաեւ միգրանտների ընդունելությունից հրաժարվելու հնարավորություն: «Այն պետությունները, որոնք հրաժարվել են քվոտաներով փախստականներ ընդունել, պետք է 250 հազար եվրո վճարեն յուրաքանչյուր միգրանտի համար այն երկրին, որը նրան կընդունի»,- ասել է Ֆրանս Թիմերմանսը՝ ԵՀ ղեկավարի առաջին տեղակալը:

Իսպանիայի կառավարությունը պնդում է, որ գործընթացը ձգձգվում է տարբեր գերատեսչությունների միջեւ բարդ համակարգման պատճառով: Բացի դրանից Մադրիդը համարում է, որ փախստականների ընդունման ամենակարեւոր տարրերից մեկը անվտանգությունն է, դրա համար էլ մտադիր է մանրակրկիտ ստուգել բոլոր միգրանտներին, որոնց ծրագրում է ընդունել այս տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիությունն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին
Այն այլ հարցերի չի վերաբերվելու, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից...
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ամենաշատ