News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե հայկական կողմը որոշում կայացնի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, այդ մասին հասարակությունը կիմանա: Այդ մասին լրագրողներին մայիսի 6-ին ասել է հանրապետական Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով, մինչեւ նման որոշում կայացնելը նախագահը, լինելով հուսալի գործընկեր, այդ մասին կհայտնի իր գործընկերներին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի նախագահը առաջնորդվելու է նրանց խորհուրդներով:,Նա կկայացնի որոշում, կհայտնի նրանց, իսկ հետո կիրականացնի այն: Հիմա եկեք մտածենք, ի՞նչ կարող է կատարվել, եթե մենք հիմա ճանաչենք Ղարաբաղը: Ի՞նչ կշահենք մենք բանակցային գործընթացում: Ու ինչո՞ւ ենք մենք կարծում, որ Հայաստանի կողմից ճանաչումից հետո աշխարհով մեկ սկսվելու է ճանաչումների հիթ շքերթ: Նույնիսկ Կոսովոն, որի ստեղծումը ձեռնտու էր մի շարք ուժերի, ամբողջ աշխարհը չի ճանաչել»,- նկատեց Հարությունյանը: Հայաստանի համար նրա խոսքով առաջնահերթ խնդիր է մնում ԼՂՀ անվտանգության ապահովումը: «Այսօր մենք ոչ մի վայրկյան չենք կասկածում, որ ռազմական գոծողությունների վերսկսման հավանականությունը շատ մեծ է: Բայց նույնիսկ այդ դեպքում պետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք ողջամիտ վարքագծի դեպքում կարող էին զսպել հակառակորդին»,- նշել է Հարությունյանը:

«Ժառանգություն» կուսակցության կառավարման նախագահի տեղակալ Արմեն Մարտիրոսյանն էլ դրան ի պատասխաան ասել է, որ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացով է պայմանավորված միջազգային համայնքի այդաստիճան հանդուրժողական վերաբերմունքը Հայաստանում տարիներ շարունակ անցկացվող ոչ լեգիտիմ ընտրությունների նկատմամբ: «Եթե հանգամանքները այլ լինեին՝ նրանք վաղուց կասեին՝ ընտրությունները անօրինական են եղել, ազատեք ձեր պաշտոնները: Բայց նրանք չեն ցանկանում դա՝ ցանկանալով Հայաստանին պահպանել որպես սուբյեկտ ղարաբաղյան բանակցություններում»,- հավելել է Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ