News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ընտրությունների ժամանակ մատնահետք թողնելու կարգը հստակ սահմանված է. նախ աջ ձեռքի ցուցամատն ես դնում սարքին, եթե չկա, ապա` ձախ ձեռքինը, բայց դժվար է պատկերացնել տասը մատի մատնահետք թողնելը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանն` անդրադառնալով 10 մատը թանաքոտելու վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկին:

«Իմ պատկերացմամբ` պրակտիկորեն սա գրեթե անհնար է եւ դժվար իրականանալի, որովհետեւ եթե փորձենք զուտ խրոնոմետրաժ անենք եւ փորձենք ինչ ժամանակահատվածում քաղաքացին կարող է տասը մատնահետքը թողնել, ապա քվեաթերթիկ վերցնել ընտրությունը իրականացնել եւ դուրս գալ, այդ 12 ժամը, որ հատկացված է ընտրությունները կազմակերպելու համար, չի բավարարի եւ լրացուցիչ խնդիրներ կառաջացնի»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Ըստ պատգամավորի` այդ առաջարկով ՀԱԿ-ը փորձում է կանխել այլ մատով ուրիշ տեղամասում երկրորդ անգամ քվեարկությունը,. «Սակայն եթե համադրում ենք մատնահետք թողնելու փաստն ու էլեկտրոնային սարքերը , գրեթե անհնար է դառնում, որ տարբեր մատներով բազմակի քվեարկություն կատարելու մտահոգությունը իրագործվի»,-նշեց պատգամավորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ