News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարկային համաձայնագրով Ռուսաաստանից զենք ձեռք բերելու աշխատանքները իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«Ռուսաստանը վարկային համաձայնագիրը վավերացրել է փետրվարին: Համաձայնագրով կան նախատեսված որոշակի ընթացակարգեր, որոնց շրջանակներում գործողություններ են իրականացվում»,-ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ Զինված ուժերի պատասխանատուները ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա հիմա ակտիվ աշխատանքներ են վարում՝ վարկային համաձայնագրով նախատեսված գործողությունները սահմանված ժամկետներում իրականացնելու համար:

Նահապետյանը վստահեցրել է, որ որեւէ սահմանափակում չկա, եւ Հայաստանն ազատ է ցանկացած այլ երկրի հետ իրականացնել ռազմատեխնիկական սերտ համագործակցություն, եթե լինեն նպաստավոր պայմաններ:

Նշենք, որ 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվել է «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 տարվա ընթացքում:

Տպել
Ամենաշատ