News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով նոր վկա հրավիրելու միջնորդություն է ներկայացվել: Միջնորդությունը ներկայացրել է տուժած կողմի ներկայացուցիչ դատապաշտպան Լուսինե Սահակյանը:

Դատապաշտպանը հիշեցրել է, որ մինչ այդ հարցաքննված վկաների խոսքով՝ ձերբակալված Պերմյակովին Գյումրիի Սահմանապահ ջոկատ հասցնելու ժամանակ ներկա են եղել Հայաստանի ներկայացուցիչները: Դատապաշտպանը նշել է, որ պարզվել է, որ Հայաստանի ներկայացուցիչը Շիրակի այն ժամանակվա ոստիկանապետ Վարդան Նադարյանն էր: Նախկին ոստիկանապետի հարցաքննությունը կարեւոր նշանակություն ունի՝ պարզելու համար թե ինչու էր Պերմյակովը անարգել հայտնվել ռուսական կողմի մոտ: Այս հարցի պարզաբանումը, դատապաշտպանի խոսքով, պակաս կարեւոր նշանակություն չունի նաև որպես նախադեպ : Տուժածների իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Զալյանի մեկ այլ միջնորդություն վերաբերում էր մյուս ոստիկաններին կանչելուն:

Չնայած դատապաշտպանի համոզիչ փաստարկներին՝ դատավորը որոշեց, որ միջնորդությունը վերաբերում է ոչ թե մեղադրանքի բովանդակությանը, այլ ոստիկանների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը ու դրա հիման վրա մերժեց այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ