News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (SNP) երրորդ անգամ հաջորդաբար համոզիչ հաղթանակ է տարել ռեգիոնի խորհրդարանական ընտրություններում, սակայն չի կարողացել պահել խորհրդարանական մեծամասնությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

NP-ն, որի առաջնորդն է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը, ստացել է 129 մանդատից 63-ը, պահպանողականները ստացել են 31 մանդատ, իսկ լեյբորիստները, որոնք այդ ընտրություններում պարտվել են ՝ ընդամենը 24-ը:

Ի վերջո SNP –ն կորցրել է 6 տեղ խորհրդարանում, լեյբորիստները ՝ 13, իսկ կոնսերվատորները 16 լրացուցիչ տեղ են ստացել օրենսդրական մարմնում:

«Սուպերհինգշաբթի» Անգլիայի բնակիչները ընտրում էին տեղական իշխանության մարմինների 2747 ներկայացուցիչների, իսկ 36 օկրուգներում զուգահեռաբար ընտրում էին գերատեսչությունների ղեկավարների, որոնք վերահսկում են ոստիկանության գործունեությունը: Միացյալ Թագավորության մնացած մասում խորհրդարանական ընտրություններ էին: Շոտլանդիայում ընտրել են խորհրդարանի 129 պատգամավորների, Ուելսում՝ 60 ռեգիոնալ խորհրդարանականների, Հյուսիսային Իռլանդիայում ՝ ասամբլեայի  108 անդամներին: Լոնդոնը, Բրիստոլը, Լիվերփուլը ու Սոլֆորդը ընտրում էին քաղաքապետների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ