News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի վարչական շրջաններ-մասնավոր հատված համագործակցության արդյունքում լուսավորման եւ տեսահսկման սարքերով են կահավորվել Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ եւ 4-րդ զանգվածներում գտնվող ստորգետնյա երկու անցումներ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Գայի պողոտայի նախկինում անշուք գետնանցումները նաեւ ասֆալտապատվել են ու «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության  «Անվտանգ եւ լուսավոր Երեւան» նախագծի շրջանակում համալրվել են սենսորային լույսերով, որոնք միանում են անցորդների շարժին զուգահեռ:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին ներկայացնելով իրականացված աշխատանքները` ընկերության Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը նշել է, որ սա ըստ էության աշխատանքների մեկնարկն է, որին կհաջորդի նաեւ գետնանցումների նկարազարդումը: Բացի այդ, նա նաեւ վստահեցրել է, որ ընկերությունը շարունակելու է նմանատիպ աշխատանքներ իրականացնել ինչպես Նոր Նորք, այնպես էլ մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում: Իսկ գետնանցումների հաջորդականությունը քվեարկությամբ կորոշեն մայրաքաղաքի բնակիչները՝ այցելելով www.kaspersky.am կայք:

Տպել
Ամենաշատ