News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական Նոթինհեմշիր կոմսությունում բնակվող նախկին բուդդայական հոգեւորականը 35 տարի է ծախսել ամայի վայրում ավանդական ճապոնական պարտեզ ստեղծելու համար, գրում է Daily Mail-ը:

76-ամյա Բուդդա Մայթրեյան տնկել է բալենի, բամբուկի ծառեր ու այլ բույսեր, որոնք հարմարվել են Բրիտանիայի կլիմային: Նաեւ կենսաթոշակառուն արհեստական լիճ է սարքել ու այնտեղ ձկներ բնակեցրել:

Նոթինհեմշիրի բնակիչն իր պարտեզում զբաղվում է մեդիտացիայով ու թեյախմության արարողություններ կազմակերպում: Ճապոնական պարտեզի մուտքի համար նախկին հոգեւորականը վերցնում է 10 դոլար՝ մեծահասակներից ու մոտավորապես հինգ դոլար երեխաներից:

Ճապոնացին մեծ Բրիտանիա է եկել 1980-ին՝ Թաիլանդում, Նեպալում ու Հնդկաստանում շրջագայելուց հետո: Նա մոտավորապես 18 հազար դոլար է ծախսել գյուղական տեղանքում տուն գնելու համար ու սկսել է ստեղծել իր պարտեզը, որը պետք է նրան իր հայրենիքը հիշեցներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ