News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ուրցաձորում պաշտոնապես բացվել է վայրի կենդանիների փրկարար կենտրոնը, որը գործելու է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից պահպանվող տարածքում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Արդեն պատրաստ է կենտրոնի կառույցներից մեկը՝կարանտինային կայանը, որտեղ ժամանակավորապես կտեղափոխվեն Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու երեք առյուծները: Կենդանիներն Ուրցաձոր էին տեղափոխվել FPWC-ի եւ Կենդանաբույժների համաշխարհային ծառայության համակարգված գործողությունների շնորհիվ: Կարանտինային կայանի կառուցման, ինչպես նաեւ առյուծների  կերակրման եւ խնամքի բոլոր ծախսերը հոգացել է Կենդանաբույժների համաշխարհային ծառայությունը (WVS): Հայաստանում առյուծների համար ապահովված կարանտինային փուլին կհաջորդի եւս մեկը, այս անգամ՝ բրիտանական Manor Wildlife Park-ում: Այնուհետեւ առյուծները կտեղափոխվեն ժամանակակից չափորոշիչներով կառուցված՝ Peak Wildlife Park-ի ապաստարան: 

Նախագծի շրջանակում FPWC-ի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՀՀ բնապահպանության նախարարության միջեւ ստորագրվելու է եռակողմ համագործակցության հուշագիր, որը կամրագրի վայրի կենդանիների միջեւ հնարավոր միջադեպերի կանոնակարգված, մասնագիտական կառավարման հարցում կողմերի պատրաստակամությունը: Ավելի վաղ համագործակցության հուշագիր է ստորագրվել FPWC-ի եւ WVS-ի միջեւ: Նախագծին  իր երկարաժամկետ աջարկցությունն է հայտնել FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ կենտրոնին հատկացնելով նորագույն տեխնիկայով համալրված շտապօգնության ավտոմեքենա:

«Երբ մարդիկ սովորեն ընդունել, պահպանել բնությունը եւ չխանգարեն դրա ինքնակարգավորման գործընթացին՝ զգալի առաջընթաց կարձանագրվի ոչ միայն ֆաունայի եւ ֆլորայի, այլեւ` հասարակության ինքնագիտակցության մեջ: Եթե մենք այս ամենը համարենք երկրորդական՝ տխուր հետեւանքներով լի երկիր կփոխանցենք ապագա սերունդներին: Պարտվողական կեցվածքը, սակայն, հատուկ չէ մեր ազգին. Մենք պետք է համարձակ լինենք, ընդունենք մարտահրավերը եւ շարունակենք աշխարհին ապացուցել, որ քաղաքակրթությունը դրսեւորվում է ոչ թե խոսքերով, այլ ապրած կյանքով ու վարքագծով: Մենք այս տրամաբանության կողմնակից ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վայրի բնության փրկարար կենտրոնի փորձագիտական խմբի կազմը կներկայացնեն FPWC-ի, ՀՀ Բնապահպանության նախարարության եւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները:

Վայրի բնության մեջ կամ քաղաքային միջավայրում մարդկային գործունեության հետեւանքով խոցելի իրավիճակում հայտնված (եւ/կամ վտանգ ներկայացնող) կենդանիներին զննելու է մասնագետների խումբը, որի եզրակացության հիման վրա, ըստ  անհրաժեշտության տրամադրվելու է  համապատասխան բուժօգնություն եւ խնամք: Դրան հաջորդելու է միջազգային ապաստարաններից կենդանիների վերադարձը վայրի բնություն:

Փրկարար կենտրոնի թիրախում են լինելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարդկային միջամտությամբ վայրի բնությանը հասցված վնասը, անազատ կամ կիսազատ պայմաններում պահվող կենդանիները, դրանց հանդեպ դաժան վերաբերմունքը եւ խոշտանգումը:

Վայրի բնության փրկարար կենտրոնը շարունակաբար իրականացնելու է նաեւ տեղեկատվական եւ կրթական արշավներ՝ ընդդեմ վայրի կենդանիների ապօրինի շահագործման եւ դրա հետեւանքների:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ