News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ մայիսի 6-ին, հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Ուրազաեւն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ղազախական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը, առեւտրատնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ առկա է երկկողմ հարաբերություններն ամրապնդելու մեծ ներուժ, որը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվացնել երկկողմ ջանքերը:

Հանրապետության Նախագահը կարեւորել է միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը՝ այդ համատեքստում ընդգծելով հատկապես ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ ԱՊՀ շրջանակներում հայ-ղազախական հարաբերությունների զարգացումը՝ ուղղված փոխադարձ շահերի հարգման վրա եւ ելնելով դաշնակցային համերաշխությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ