Մայիսի 2-ից անհետ կորած՝ Լոռու մարզի Շնող գյուղի 56-ամյա բնակիչ Գառնիկ Պետրոսյանին գյուղացիները տեսել են Դեբեդ գետի ուղությամբ գնալիս՝ ալկոհոլի ազդեցության տակ: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, NEWS.am-ին ասաց Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը:
«Քեֆը լավ ա եղել, մոր ինքնահողի ժամանակ հարբել ա, հետո գյուղացիներից մեկին ասել ա՝ ում ա պետք, որ ապրի՝ գնալու է իրեն գետը քցի: Ոմանք էլ տեսել են՝ ինչպես է դեպի գետը գնում: Հիմա ենթադրում ենք, որ հնարավոր է իրեն գետը գցած լինի»,- ասաց գյուղապետը:
Գառնիկ Պետրոսյանն ամուսնացած է եղել, ունեցել է երեխաներ, որոնք մահացած են: Նրա որոնողական աշխատանքները դեվետ գյուղում դեռ շարունակվում են:
Նշենք, որ նախորդ օրը որոնողական աշխատանքները ընդհատվել էին, առավոտյան վերսկսվել: Փրկարարները նրան այսօր փնտրում էին Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածի 21-րդ կմ-ից Դեբեդ գետի երկայնքով: